Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

ԲՀԿ-ին հետաքրքրում են չին կոմունիստները

ԲՀԿ-ին հետաքրքրում են չին կոմունիստները
01.09.2014 | 16:04

Չինաստանի կոմունիստական կուսակցության հրավերով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատվիրակությունը Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ սեպտեմբերի 2-6-ին կայցելի Չինաստան: Այս մասին հայտնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը՝ ԲՀԿ մամուլի ծառայությանը հղումով:

ԲՀԿ-ի պատվիրակության կազմում են նաև ԱԺ պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վահե Հովհաննիսյանը և Միքայել Մելքումյանը: Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ կոմունիստական կուսակցության քաղաքական բյուրոյի անդամների և գործարարների հետ:
Ենթադրելի է, որ Հայաստանի ամենահարուստ օլիգարխներից մեկի հովանավորած կուսակցությունը երազում է վերականգնել կոմունիզմի ավանդույթները և այդ առումով էլ կարևորում է չինական փորձը:

Դիտվել է՝ 1109

Մեկնաբանություններ